Կիսելյովը ՀՀ տարածքում պետք է լինի «պերսոնա նոն գրատա». Նիկոլ Փաշինյան
12/06/2014 13:28

Կիսելյովը ՀՀ տարածքում պետք է լինի «պերսոնա նոն գրատա». Նիկոլ Փաշինյան

«Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել անթույլատրելի իրադարձություն. Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդրանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով, ենթատեքսով հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին»,- ԱԺ նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

«Կարծում եմ` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Կիսելյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն գրատա»`
անցանկալի անձ, հայտարարելու մասին հարցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորը խստորեն դատապարտեց նաև նիստին ներկա ՀՀ ԱԺ պատգամվորների պահվածքը, ովքեր նրա խոսքով, անհրաժեշտ բարձրության վրա չեն գտնվել.

«Կարծում եմ` Հայաստանը բոլոր օտարերկրացիներին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»:
 

Կիսելյովը ՀՀ տարածքում պետք է լինի «պերսոնա նոն գրատա». Նիկոլ Փաշինյան