Անի Զախարյանը բաց նամակ է գրել Վլադիմիր Պուտինին
13/06/2014 15:54

Անի Զախարյանը բաց նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դրանում նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ու Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը:

Որպես հետգրություն՝ Անի Զախարյանը գրել է նաև Կիսիլյովի՝ օրերս արված այն հայտարարության մասին, թե հայ տաքսիստը չի կարողանում հաշվել ռուսերենով.

«Լուրջ չէ, երբ տաքսիստների մակարդակով են չափվում հայ-ռուսական հարաբերությունները: Ւսկ ռուս բժիշկները, տաքսիստները կարո՞ղ են գոնե մեկ հայերեն նախադասություն ասել»,- գրել է Անի Զախարյանը:

Նամակի բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

Անի Զախարյանը բաց նամակ է գրել Վլադիմիր Պուտինին