.jpg)
Երևանում բացվեց Շվեդիայի դեսպանատունը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով կարևորեց Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական է համարել, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգը ասել է, որ շատ ուրախ է այցելել Երևան՝ Շվեդիայի դեսպանատան բացման և գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Նույն օրը երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգի ներկայությամբ տեղի է ունեցել Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։