Զոհված փոխգնդապետը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
14/06/2014 13:40

Զոհված փոխգնդապետը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 26-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ծառայությունը:

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով»:

Նշենք, որ դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր նաև ժամկետային զինծառայող 20-ամյա Աշոտ Գրիգորյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Ազատամարտիկները կկատարեն զոհված փոխգնդապետի խոստումը

 ԼՂՀ ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդի գնդակից փոխգնդապետ է զոհվել
 

Զոհված փոխգնդապետը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով