Նախագահը մասնակցեց Լենիգրադյան-Իսակով ավտոմայրուղու բացման արարողությանը
14/06/2014 12:55

Նախագահը մասնակցեց Լենիգրադյան-Իսակով ավտոմայրուղու բացման արարողությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ներկա գտնվեց Լենիգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող քաղաքային ավտոմայրուղու բացման արարողությանը: Նախագահը շրջեց տարածքով, ծանոթացավ իրականացված շինարարական աշխատանքներին:

Նշենք, որ մայուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012-ի հուլիսին, ավարտվել 2014-ի մայիսի 31-ին: Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5,1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2,9 կմ է: Երթևեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը կազմում է 73. 000 քմ, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14.000 քմ: Ավտսմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա: Կանաչապատվել է 5 հա տարածք, տնկվել է 2000 դեկորատիվ ծառ և թուփ:

Լրագրողների հետ զրույցում «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանն ասաց, որ այս ճանապարհի շինարարությամբ բեռաթափվում է Երևան քաղաքի կենտրոնը և նվազում է կենտրոն մտնող մեքենաների թիվը:

«Այս ճանապարհով Լենինգրադյան փողոցը կապվում է Իսակովի պողոտայի և օդանավակայան տանող ճանապարհի հետ, ինչի շնորհիվ երթևեկության վրա ծախսվող ժամանակը կկրճատվի 15-20 րոպեով»,- ասաց նա` բարձր գնահատելով ճանապարհի շինարարության և ասֆալտապատման որակը:
 

Նախագահը մասնակցեց Լենիգրադյան-Իսակով ավտոմայրուղու բացման արարողությանը