«Դեմ եմ»-ը դեմ է կուտակայինի նոր փաթեթին
16/06/2014 19:02

«Դեմ եմ»-ը դեմ է կուտակայինի նոր փաթեթին

Այսօր ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հանդիպումը «Դեմ եմ» շարժման անդամների հետ ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ «Դեմ եմ»-ը դեմ է այն սկզբունքներին, որով կառավարությունը ցանկանում է ներկայանալ պարտադիր կուտակային օրենքի նոր փաթեթով, որովհետև դրանք ներառում են ոչ թե գործնական քայլեր նախկին օրենքը փոփոխելու ուղղությամբ, այլ նպատակ ունեն տարբեր բառերով նույն համակարգը կիրառել: «Դեմ եմ» շարժման անդամները նշեցին, որ իրենք համաձայն են միմիայն օրենքի կամավոր սկզբունքին:

«Դեմ եմ»-ի անդամները նշել են, որ պարզ երևում է, որ իշխանությունը հետ չի կանգնելու իր մտադրությունից, ուրեմն կլինեն ավելի բուռն ակցիաներ, եթե կառավարությունը շարունակի նման գործելաոճը. «Կառավարությունը ցանկանում է արտահերթ նիստով ներկայացնել այդ փաստաթուղթն ու օրենքը անցկացնել, ուրեմն մենք, բոլոր օրինական ճանապարհները օգտագործելով, անելու ենք ամեն ինչ` խոչընդոտելու համար այդ մտադրությունը: Հասարակական մեծ ճնշում պետք է լինի, եթե իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ հակասահմանադրական ձևով օրենքը կիրառել: Մենք շարունակելու ենք մեր պայքարը»:

«Դեմ եմ»-ը դեմ է կուտակայինի նոր փաթեթին