250 ընտանիք վերադարձել է ազատագրված Քեսաբ
17/06/2014 12:09

250 ընտանիք վերադարձել է ազատագրված Քեսաբ

250 տեղահանված ընտանիք ազատագրումից հետո վերադարձել է Քեսաբ, չնայած, որ տները կիսաքանդ են ու թալանված: Լաթաքիայի նահանգապետի հանձնարարությամբ առաջիկա երեք օրերին կսկսի ջրի, էլեկտրաէներգիայի, հաղորդակցության միջոցների վերականգնուման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի Facebook-յան էջից:

Ահաբեկչական խմբավորումները հրկիզել են եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները, թալանել բնակարանները, խանութները, քեսաբցիների գյուղատնտեսական սարքերը:
 
Նախորդող հրապարակումներ՝ Ազատագրված Քեսաբը՝ լուսանկարներով

Քեսաբն ազատագրվել է իսլամական զինյալներից

250 ընտանիք վերադարձել է ազատագրված Քեսաբ