Հ. Մարգարյան. Սպառողը չպետք է վճարի վատ կառավարման համար
19/06/2014 13:43

Հ. Մարգարյան. Սպառողը չպետք է վճարի վատ կառավարման համար

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ավելի ակնհայտ դարձավ, որ լրջագույնս պետք է ուսումնասիրվի ընկերությունների կառավարումը: Սպառողը չպետք է վճարի վատ կառավարման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` ավելացնելով, որ օգոստոսի մեկից սպասվող թանկացումը իրենց շատ է մտահոգում, այդ իսկ պատճառով մի շարք առաջարկներով է հանդես եկել:

Այսպես` ՕԵԿ պատգամավորն առաջարկել է, որպեսզի ԱԺ-ում գործող գազի հանձնաժողովը քննարկի այս հարցը ևս և ինչպես գազի սակագնի բարձրացման վերաբերյալ, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացման հետ կապված դիմի դատարան.

«Նշվում է, թե բարձրացումն անհրաժեշտ է, այլապես այդ ընկերությունների շահույթը կդառնա 4 տոկոս` ներկայիս 14-ի փոխարեն: Բայց ինչո՞ւ, թող դառնա 4 տոկոս, ինչո՞ւ պետք է սպառողը վճարի: Այս ամեն ինչը պետք է հիմնավորվի»,- ասաց նա:

Նրա խոսքով, շատ հարցեր կան, որոնք պետք է հիմնավորվեն ու նաև այն, թե ինչպես են օգտագործվում վարկային միջոցները համակարգում:

Նախորդող հրապարակում`  Թե ինչու է հոսանքի գինը բարձրանում. «Մեր կանխատեսումներում ենք սխալվել»

Հ. Մարգարյան. Սպառողը չպետք է վճարի վատ կառավարման համար