Քվորում չկար. ԱԺ նիստը տապալվեց
19/06/2014 12:43

Քվորում չկար. ԱԺ նիստը տապալվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստը, ավանդույթի ահմաձայն, սկսվեց ոչ թե ժամը 12-ին, այլ` ժամը 11-ին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը, քանի որ քվորում չկար:

Այդ պատճառով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հայտարարվում է երեքժամյա ռեժիմ, որից հետո կրկին պետք է պատգամավորները գրանցվեն և եթե քվորում լինի, նոր հնարավոր կլինի աշխատանքներն իրականացնել:

Նշենք, որ գրանցվել էր ընդամենը 63 պատգամավոր, ու թեև «Ժառանգություն» ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները ԱԺ-ում էին, սակայն դահլիճում չէին:

«Առանց մեզ միշտ էլ քվորում չի լինի»,-լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հաստատելով, որ նիստի մեկնարկին չգրանցվելը նրանց հերթական տակտիկական քայլն էր:

Հիշեցնենք, քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է գրանցված 66 պատգամավոր:
 

Քվորում չկար. ԱԺ նիստը տապալվեց