.jpg)
Մորնինգսթար. Շփման գծում բոլոր կորուստները ցավալի են
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են և աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության թուլացման համար:
Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Դեսպանի խոսքով՝ շփման գծում բոլոր կորուստները ցավալի են և կողմերը պետք է խուսափեն դրանից, իսկ զոհերի առկայությունը կրկին ընդգծում է հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը այնքան արագ, որքան դա հնարավոր է: Մորնինգսթարը նշել է, որ իրենք շարունակելու են աշխատանքներն այդ ուղղությամբ: Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ցանկանում է այցելել Ադրբեջան և տարածաշրջան, սակայն այցի կոնկրետ ժամկետները դեռևս չեն նշվում:
Նշենք, որ երեկ գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ այսօր առավոտյան Արարատի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվոր է զոհվել:
Նախորդող հրապարակում՝ 2 զինվոր է զոհվել. Դիվերսիա է եղել