«Մերսեդեսը» հարվածել է գյուղը սնուցող գազատարին. Տեղի է ունեցել բռնկում
21/06/2014 11:42

«Մերսեդեսը» հարվածել է գյուղը սնուցող գազատարին. Տեղի է ունեցել բռնկում

Երեկ՝ ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան հարվածել է գյուղը սնուցող գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի թիվ 13 տան դիմաց, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի (վարորդ Ն. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար գլխավոր խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Պատահարի հետևանքով Ն.Ա.-ը (ծնվ.1994թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1994թ.) տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել՝ 23.35-ին: Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ: 

«Մերսեդեսը» հարվածել է գյուղը սնուցող գազատարին. Տեղի է ունեցել բռնկում