.jpg)
Լավրով. Որքան շատ հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այնքան լավ
Որքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները, այնքան կարգավորման գործընթացը մեծ թափ կստանա: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ-ն, Ս. Լավրովի խոսքով, աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը:
Է. Նալբանդյանն իր հերթին ասաց, որ վերջին շրջանում Բաքվի սրտով չէ համանախագահների առաջարկությունները, որոնք վերաբերում են նաև հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, դիպուկահարների հեռացմանը, միջադեպերի ուսումնասիրությունների մեխանիզմների ստեղծմանը, նաև այն հայտարարությունները, որոնք ձևավորված են մեկ միասնական փաթեթով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունների հիման վրա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողից արված առաջարկություններին, որոնք ուղղված են բացառապես հակամարտության խաղաղ կարգավորմանը, Է. Նալբանդյանի խոսքով, այլընտրանք ուղղակիորեն չկա:
Նախորդող հրապարակում` «ՌԴ-ն կանի ամեն ինչ` հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար»