.jpg)
Քաղաքագետ. Կասկածում եմ, որ հուլիսի 1-ին Հայաստանը չի անդամակցի ԵՏՄ-ին
Կասկածում եմ, որ հուլիսի 1-ին կստորագրվի Հայաստանի՝ Եվրաիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթուղթը, քանի որ կան տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ՝ ԵՏՄ հիմնադիր երկրների միջև։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Իրականում հայկական կողմն այս պահին ճանապարհային քարտեզ է մշակում, կամ այլ կերպ ասած՝ իրավական փաստաթղթեր է պատրաստում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանն՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում այսօր աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունենում.
«Մի կողմից իրաքյան իրադարձությունները, մյուս կողմից սիրիական դեպքերը, որին խառնված է Թուրքիան, մյուս կողմից էլ Իրանի հետ կապված զարգացումները չեն կարող ազդեցություն չունենալ մեզ վրա»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջին այցին Հայաստան և Ադրբեջան՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ հայ և ռուս էլիտայի միջև միշտ էլ խոսելու բան կա.
«Միաժամանակ ՌԴ-ի համար Հայաստանն ու Ադրբեջանը սիամական երկվորյակների նման են: Այս երկիրը միշտ փորձում է պահպանել հավասարակշռությունը, քանի որ Ադրբեջանը շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար»,- ասաց Ա. Իսկանդարյանը: