.jpg)
«ԵԽԽՎ-ում Ալիևն այնքան նեղսրտեց, որ սկսեց մատ թափ տալ եվրոպացիների վրա»
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանը` իր ողջ հմայքով: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
«Նրա ելույթը սկսելուց առաջ ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը իր բացման խոսքում մի քանի կարևոր շեշտադրում արեց, մասնավորապես, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում, որ չնայած տնտեսական աճին, եթե երկիրը խնդիր ունի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ, չի հաջողի, և այլն:
Ինչպես ասում են, բայց ում ես ինչ ասում: Ալիևը չափազանց շատ էր նեղսրտում, երբ իրեն հարցնում էին երկրում քաղբանտարկյալների առկայությունից, խոսքի ազատության բացակայությունից և այլ ցավոտ հարցերից, այնքան որ սկսեց մատ թափ տալ եվրոպացիների վրա»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում` Զոհրաբյան. Ադրբեջանի հետ երկխոսության անհրաժեշտություն այլևս կարող է չլինել