26/06/2014 17:10
AntiArmenia-ի հաքերները հարձակվել են մարզպետարանների կայքերի վրա
Ադրբեջանական AntiArmenia հաքերային թիմը կրկնել է իր հարձակումը մարզպետարանների կայքերի վրա: Այս մասին իր բլոգում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Նախորդ անգամ՝ մայիսի 12-ի հարձակման ժամանակ, հաքերներին հաջողվել էր տեղադրել ներքին գաղտնի լծակներ, որոնց միջոցով կարողացել են նորից մտնել կայքերը (դրանք արդեն հեռացվել են)։ Բացի դրանից, հաքերներին մայիսին հաջողվել էր տեղեկանալ ներքին փնտրող համակարգից՝ «spider» , որը երրորդ կողմի արտադրված և երրորդ կողմի վրա տեղադրված համակարգ է։
Նույն համակարգը գործել է նաև president.am, mfa.am կայքերի հետ, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ։ Հաքերներին հաջողվել է կոտրել այդ երրորդ կողմի, վերահսկողության տակ չգտնվող փնտրող համակարգը և այդտեղ փոփոխություններ կատարել։
Որպես հետևանք president.am, mfa.am փնտրելու համակարգերում հայտնվել էին դրսի համակարգի վրա ներմուծված ադրբեջանական պատկերներ ու հայհոյանքներ։ Փաստորեն, կայքերը չեն կոտրվել, բայց դրանց վրա դրսից ներքաշված պատկերներ են հայտնվել։ Այս պահին ամեն ինչ, կարծես, վերականգնված է»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը: