.jpg)
Թուրքագետ. Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել
Եթե անգամ Բան Կի Մունն ընտրվի Թուրքիայի նախագահ, միևնույն է՝ Հայաստանի նկատմամբ այդ երկրի վերաբերմունքը չի փոխվելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ ընդգծելով, որ Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել:
«Պետք է փոխվի երկրի գաղափարախոսությունը: Միաժամանակ գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ օգոստոսին կայանալիք ընտրություններում նախագահ է ընտվելու ներկայից վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին՝ Ռուբեն Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ վերջինս ոչ այնքան քաղաքական գործիչ է, որքան՝ տեսաբան, ընդ որում՝ ոչ այդքան հաջող.
«Դավութօղլուի առաջարկած տեսությունները հիմնականում տապալվում են, օրինակ՝ «զրո խնդիր հարևանների հետը»»,- ասաց Ռուբեն Մելքոնայնը: