.jpg)
Մանրամասներ՝ դիվերսիայից. Հակառակորդը փորձել է շրջապատել մեր դիրքերից մեկը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր հակառակորդը Տավուշի ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ:
«Այսօր ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել:
Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝ Դիվերսիայի փորձ՝ Տավուշում. Հակառակորդը հետ է շպրտվել