.jpg)
Պուտին. Եվրասիական միությունը աշխարհից տարանջատվելու փորձ չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը աշխարհից տարանջատվելու փորձ չէ:
Ria.ru-ի փոխանցմամբ` Պուտինը նշել է, որ առաջ տանելով եվրասիական ինտեգրացիոն նախագիծը` իրենք նպատակ չեն հետապնդում սահմանազատվել աշխարհից և իրենք պատրաստ են քննարկել ազատ առևտրի գոտիների ստեղծման հարցերը ինչպես առանձին երկրների, այնպես էլ տարածաշրջանային միավորումների, առաջին հերթին ԵՄ-ի հետ:
Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԱՊՀ-ի գործընկերների կողմից:
Պուտինը նշել է, որ ամենամոտ ժամանակներս Հայաստանը կդառնա միության լիիրավ անդամ և առաջընթաց է գրանցվում Ղրղզստանի հետ բանակցություններում:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ իրենք բաց են նաև ԱՊՀ-ի այլ երկրների համար: