Ագարակաձոր գյուղի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» մեքենաները. Կա մեկ զոհ
02/07/2014 09:45

Ագարակաձոր գյուղի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» մեքենաները. Կա մեկ զոհ

Նախօրեին ժամը 19.37-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում (4-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ` Ա. Կ. , ծնվ. 1950 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ` Կ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենաները, ինչից առաջին ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը`  Կ. Պ.,-ին ծնվ. 1993 թ.-ին, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մյուս ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև` հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
 

Ագարակաձոր գյուղի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» մեքենաները. Կա մեկ զոհ