ՀՀԿ պատգամավոր. Տիգրան Սարգսյանը փորձառու մարդ է
02/07/2014 16:25

ՀՀԿ պատգամավոր. Տիգրան Սարգսյանը փորձառու մարդ է

Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի նշանակումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում ճիշտ էր այն առումով, որ նա փորձառու, ինտելեկտուալ ու, գիտելիքների առումով՝ պատրաստ մարդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Նա եղել է վարչապետ, փորձառու է: Լավ գիտի նաև արևմտյան արժեքներն ու հասկանում է տնտեսագիտությունից, ինչը ևս կարևոր է»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը՝ ավելացնելով, նշանակման մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում:

«Մեզ մոտ արևմտյան արժեքների կրող լինելը սկսել է այլ կերպ ընկալվել: Այսօր դա ընկալվում է՝ օֆշորներում գործունեություն ծավալել»,- Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելուն այսպես արձագանքեց ասուլիսի մյուս բանախոս, «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Ես չեմ կարծում, որ սա արևմտյան արժեքների ճիշտ ընկալումն է: Հաշվի առնելով, որ մենք արդեն 14 տարի է Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Արևմտյան արժեքների կրողի համբավ ունենալը մի բան է, իսկ իրականում դրանց հաղորդակից լինելը՝ այլ բան»,- ասաց քաղաքագետը:

Նախորդող հրապարակում՝ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան