«Թեժ գիծը սթափ է պահում դպրոցի և մանկապարտեզների տնօրեններին»
02/07/2014 15:07

«Թեժ գիծը սթափ է պահում դպրոցի և մանկապարտեզների տնօրեններին»

Մեկ ուսումնական տարվա ընթացքում քաղաքապետարանի թեժ գծին մանկապարտեզներից 90 բողոք է եղել, իսկ դպրոցներից՝ 85, որը նախորդ տարի եղել է 140: Նախորդ տարվա համեմատ` թեժ գծերին ուղղված ահազանգերը պակասել են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Քաղաքապետարանի քեժ գծերին ստացված զանգերի հետքերով մանկապարտեզների և դպրոցների շատ տնօրեններ և աշխատողներ արժանացել են կարգապահական տարբեր տույժերի»,- ասաց Գ. Սողոմոնյանը` ավելացնելով, որ թեժ գիծը շատ արդյունավետ է աշխատում և սթափ պահում բոլորին:

Ընդհանուր ամփոփելով 2013-2014 թթ. ուսումնական տարին` Գայանե Սողոմոնյանն ասաց, որ մանկապարտեզներում, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվում:

«Անցած տարվա ընթացքում մայրաքաղաքում 28 մանկապարտեզ է վերանորոգվել: Կարևոր է նաև ԿԳՆ-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված 12 հատուկ մանկապարտեզների բացումը, որտեղ ընդունվել է 300 երեխա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա Գ. Սողոմոնյանը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոցներ ու ասաց, որ 15 դպրոցներում համակարգչային սենյակներ են բացվել և կահավորվել:
 

«Թեժ գիծը սթափ է պահում դպրոցի և մանկապարտեզների տնօրեններին»