.jpg)
Պատգամավոր. Եթե այսպես շարունակվի, ամեն տարի սակագին պետք է բարձրացնել
Մեր շատ հիմնավորված փաստարկները, որ կան ռեզերվներ, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարող է չթանկանալ այս փուլում, որևէ հակափաստարկ մեզ այդպես էլ չներկայացվեց և որոշում կայացվեց էլեկտրաէներգիան թանկացնել 3.85 դրամով: ԱԺ-ում քառյակի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով էլեկրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ավելացնելով, որ այսօր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և վերջինս պատրաստակամություն է հայտնել քննարկել այդ ռեզերվների հարցը:
Իսկ ռեզերվները, պատգամավորի ներկայացմամբ, այն է, որ վնասներ փոխհատուցելը օրենքով պետք է գոնե 30 տոկոսով իր վրա վերցնի պետությունը, մաշվածքն ու շահույթը պետք է վերանայվի, պետք է լինի շահույթի նորմայի իջեցում և այլն:
«Եթե այսպես շարունակվի ու քայլեր չձեռնարկվեն, ապա ամեն տարի ճեղքվածքը խորանալու է, և մենք ստիպված ենք լինելու ամեն տարի սակագին բարձրացնել»,- ասաց ԲՀԿ պատգամավորը` ավելացնելով, որ պետությունը կարող է այս քայլերը ձեռնարկել` մեղմելու համար:
Նախորդող հրապարակում` Էլեկտրաէներգիայի թանկացմամբ մեր կյանքը 10 տոկոսով կթանկանա. Ռ. Հակոբյան