Էլեկտրաէներգիայի թանկացմամբ մեր կյանքը 10 տոկոսով կթանկանա. Ռ. Հակոբյան
02/07/2014 13:12

Էլեկտրաէներգիայի թանկացմամբ մեր կյանքը 10 տոկոսով կթանկանա. Ռ. Հակոբյան

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը կարծում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշումը քաղաքական էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Իշխանությունների մոտ, շարունակեց խոսքը պատգամավորը, ավանդույթ է ձևավորվել փաստի առաջ կանգնացնել` հայտարարելով, որ ունեն պարտք և պետք է գազի սակագին փոխվի:

«Կատարվում է այն, ինչ հակասահմանադրական է: Իշխանությունները, նման որոշումներ կայացնելիս, հակաօրինական ճանապարհով են առաջնորդվում»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Շարունակելով խոսքը` Ռ. Հակոբյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը լուրջ խնդիրների է բերելու, քանի որ «առնվազն 10 տոկոսով կթանկանա մեր կյանքը»:

Քառյակը հաստատուն է իր որոշումներում, և եթե իշխանությունները, Ռ. Հակոբյանի խոսքով, իրենց ճիշտ չեն հասկացել և քաղաքական այս պաուզան օգտագործում են հակաօրինական որոշումներ կայացնելու համար, ապա քառյակը աշնանը հակահարվածը կտա:

Նախորդող հրապարակում`  Օգոստոսի 1-ից հոսանքը կթանկանա. Ներսում հինգ կոճակ աշխատեց

Էլեկտրաէներգիայի թանկացմամբ մեր կյանքը 10 տոկոսով կթանկանա. Ռ. Հակոբյան