.jpg)
Կառավարություն. Հայ աշխատանքային միգրանտները ՌԴ կգնան արտոնյալ պայմաններով
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՌԴ-ում ՀՀ-ից գնացած աշխատանքային միգրանտներին գնվելու արտոնյալ պայմաններ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի նախագծին:
Ըստ այս համաձայնագրի նախատեսվում է, որ Հայաստանից գնացած քաղաքացիները կարող են ՌԴ-ում 30 օր գտնվել առանց գրանցման: Ընդ որում` համաձայնագիրը երկկողմ է ու նույն պայմաններով Հայաստան կարող են գալ ՌԴ քաղաքացիները:
Նշենք, որ այս նախագիծը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: