Նաիրի Հունանյանի մոտ ախտորոշվել է «սուր պարապրոկտիտ, աբսցես»
04/07/2014 13:22

Նաիրի Հունանյանի մոտ ախտորոշվել է «սուր պարապրոկտիտ, աբսցես»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին նախօրեին վիրահատել են:

ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունից հայտնում են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, նրա մոտ ախտորոշվել է «սուր պարապրոկտիտ, աբսցես»:

Հիշեցնենք, որ 1999-ի հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել են Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարել 8 հոգու:

 

Նաիրի Հունանյանի մոտ ախտորոշվել է «սուր պարապրոկտիտ, աբսցես»