Թևան Պողոսյան. Բարեփոխում կարող է անել միայն լեգիտիմ իշխանությունը
04/07/2014 12:46

Թևան Պողոսյան. Բարեփոխում կարող է անել միայն լեգիտիմ իշխանությունը

Ցանկացած բարեփոխում կարող է անել միայն լեգիտիմ իշխանությունն ու քանի դեռ չկա ընտրական ինստիտուտի հանդեպ վստահություն, ես անիմաստ եմ համարում մասնակցել նման քննարկումներին: Այս մասին այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն` իշխանությունը ժողովրդին է պատկանում ու սա փոփոխման ենթակա չէ»,- ասաց պատգամավորն՝ ավելացնելով.

«Նման ծրագիր իրականացնելու հանրային, քաղաքական պատվեր չկա: Բացի այդ, կարծում եմ, որ ժողովրդին պետք է ներկայացնել մի քանի տեսլական, որից հետո նա կընտրի, թե որ սցենարն է ընդունելի համարում: Ժողովուրդը պետք է ընտրի, թե մենք արդյոք պատրաստ ենք այդ սցենարով զարգանալու՞ն»:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկամը, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ թեզ կար նաև «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում՝ Թևան Պողոսյանն ասաց.

«Ուրախ եմ, որ կարդում են Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերը, սակայն լավ կլիներ` մյուս թեզերը ևս կարդային ու կյանքի կոչեին»,- ասաց Թ. Պողոսյանը` նկատելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում սահմանադրական փոփոխությունների մասին ոչինչ նշված չէր:

Նախորդող հրապարակում` «Սահմանադրական բարեփոխումներից առաջ պետք է վերականգնել վստահությունը»
 

Թևան Պողոսյան. Բարեփոխում կարող է անել միայն լեգիտիմ իշխանությունը