.jpg)
Հրազդան գետը ընկած տղամարդը Իրանի քաղաքացի է
Հուլիսի 6-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:
Պարզվել է, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1984 թ. ծնված Մ. Ֆ.-ն է:
Ժամը 23.55-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն հուլիսի 7-ի առավոտյան:
Նախորդող հրապարակում՝ 30-ամյա տղամարդն ընկել է Հրազդան գետը