.jpg)
Աշոտյանը հուսով է` Րաֆֆին ԿԳՆ-ի մասին հաջորդիվ կհիշի պատեհ առիթով և տեղին
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ԱԱԾ աշխատակցի և իրենց կուսակցության անդամի հայտնի դեպքի կապավորը եղել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդականը:
Այդ հայտարարության վերաբերյալ չուշացավ նաև Արմեն Աշոտյանի պատասխանը: Այսպես` նախարարը Facebook-յան իր էջում գրել է.
«Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել:
Րաֆֆու «սերը» և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է:
Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ «քառյակային» հավատարմութունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով` այլ փաստարկներ կորոնի»: