Լ. Ալավերդյան. ՀՀ-ն այդպես էլ չի ունեցել արտաքին քաղաքականության դոկտրին
08/07/2014 13:40

Լ. Ալավերդյան. ՀՀ-ն այդպես էլ չի ունեցել արտաքին քաղաքականության դոկտրին

Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը անհանգստացնող է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա ցավով նշեց, որ Հայաստանը անկախությունից հետո այդպես էլ չի ունեցել սեփական արտաքին քաղաքականության դոկտրին:

«Հիմա էլ մենք գտնվում ենք Ռուսաստանի արտաքին դոկտրինի ազդեցության ներքո»,- ասաց նա՝ նշելով, որ դրա հետևանք էլ այդ ոլորտում մեր երկրի կադրային քաղաքականությունն է:

Ասուլիսի մյուս բանախոս Կարինե Դանիելյանի խոսքով՝ մեր երկրում այդ ոլորտում նախապատվությունը հաճախ տրվում է լռելուն, այն պատճառաբանությամբ, որ, միևնույն է, բոլորը ճշմարտությունը գիտեն, սակայն մի քանի անգամ ասված սուտը ի վերջո կարող է ճշմարտության տեղ ընդունվել: 


 

Լ. Ալավերդյան. ՀՀ-ն այդպես էլ չի ունեցել արտաքին քաղաքականության դոկտրին