Գյուղնախարարը մեկնել է Շիրակ՝ տեղում ծանոթանալու կարկուտի հասցրած վնասին
08/07/2014 12:20

Գյուղնախարարը մեկնել է Շիրակ՝ տեղում ծանոթանալու կարկուտի հասցրած վնասին

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու նախօրեին տեղացած կարկուտի հետևանքներին: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախատեսված է, որ գյուղնախարարը կայցելի մի քանի համայնքներ: Այս պահին նա մարզի Հովտաշեն գյուղում է:

Հիշեցնենք, որ նախօրեին մոտ 40 րոպե տեղացած խոշոր կարկուտը լիովին ոչնչացրել է Շիրակի մարզի մի քանի համայնքների բերքը: Կարկուտն այնքան խոշոր է եղել, որ վնասվել են նաև տների տանիքներ, պատուհաններ ու մեքենաներ:

Նախորդող հրապարակումներ՝ Շիրակի Ախուրիկ գյուղում կակուտը բերքից բան չի թողել

Գյուղապետ. Կարկուտն այնքան ուժեղ էր, որ մեքենայի ապակի է կոտրել

Գյուղնախարարը մեկնել է Շիրակ՝ տեղում ծանոթանալու կարկուտի հասցրած վնասին