«ԱԱԾ աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը Աշոտյանի խորհրդականն է»
08/07/2014 14:58

«ԱԱԾ աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը Աշոտյանի խորհրդականն է»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտեց իր կուսակցության անդամ և լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ-ի կողմից հավաքագրելու դեպքը:

«Դա վտանգավոր և հակաօրինական է, որն ուղեկցվեց անձնական, ընտանեկան և նաև՝ կուսակցության նկատմամբ սպառնալիքներով: Ես ցավ եմ ապրում, որ այս չընտրված իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ահաբեկում է մեր վարչության նոր անդամներին: Մենք դատապարտում ենք այս երևույթը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Հրայր Մանուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, այսօր դիմելու է Դատախազութուն և ՄԻՊ` ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին:

«Այստեղ հարուցվում է հերթական անգամ ներկա վարչակազմի ապօրինությունը` երկու գերատեսչական մարմինների մասնակցությամբ` ԱԱԾ-ի կապավորը եղել է Կրթության և գիտության նախարարի խորհրդականը: Մենք պահանջելու ենք, որ իրավական համակարգը մինչև վերջ պարզի եղելությունը, եթե իհարկե կարող է»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` չցանկանալով այլ մանրամասներ ներկայացնել:
 
Նախորդող հրապարակում՝ «Ժառանգությունը` ԱԱԾ-ականի և իր ներկայացուցչի խոսակցության մասին

«ԱԱԾ աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը Աշոտյանի խորհրդականն է»