.jpg)
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի զորահանդեսին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ներկա է գտնվել Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա էին շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ` շքերթին մասնակցեցին նաև ՀՀ Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։
Ֆրանսիայում առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումները տևելու են մինչև նոյեմբերի 11-ը` Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։