Դիվերսանտները պետք է պատժվեն Արցախում. Լարիսա Ալավերդյան
16/07/2014 16:26

Դիվերսանտները պետք է պատժվեն Արցախում. Լարիսա Ալավերդյան

Նման գործողությունները փաստում են, որ մեր 25 տարվա պայքարն ուղղակի ջնջվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամակայանության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ազդեցություն են ունենում դիվերսիոն գործողությունները բանակացային գործընթացի վրա:

«Փաստորեն, ամեն անգամ ամեն ինչ մենք սկսում ենք նոր էջից»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը հանուն սեփական շահերի՝ պարտավոր է, գոնե փորձագիտական մակադակով պատրաստված նոր փաթեթ ներկայացնել ԵԱՀԿ փաստերի հաստատման կոմիտ:

«Ինչքան շուտ սկսենք այդ գործընթացը, այնքան ավելի շուտ պարզ կդառնա ԼՂՀ հարցի վերաբերյալ միջազգային հանրության իրական դիրքորոշումը»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը նախևառաջ պետք է բոլորին պարտադրի, որպեսզի ԼՂՀ-ն ընդգրկվի բանակցային գործընթացում:

«Ցավոք, իշխանությունների փոփոխմամբ՝ Հայաստանի դիրքորոշումն այդպես էլ այս հարցի հետ կապված չփոփոխվեց: ՄԽ-ը պետք է ձեռնամուխ լիներ այդ բանակցային գործընթացում Արցախին ընգրկելու համար, ինչն այդպես էլ չարեց: Հենց ԼՂՀ-ն է, որ կարող է լիարժեք ներկայացնել այն ամբողջական փաթեթը, որը Հայաստանը պետք է ներկայացնի ԵԱՀԿ»,- ընդգծեց Ալավերդյանը:

Անդրադառնալով դիվերսիոն խմբին, Ալավերդյանը նախ նկատեց, որ սա արդեն երկրորդ դեպքն է և ապացուցում է, որ հայկական լրատվամիջոցները ոչ ադեկվատ են արձագանքում նման դեպքերին, իսկ երկրորդը հստակեցրեց, որ Ադրբեջանին հաջողվում է այս գործում պառակտում մտցնել:
 
«Երբ գերի ընկավ Հակոբ Ինջիղուլյանը և նրա հարցազրույցը ցուցադրեցին, բոլորը սկսեցին լուտանքներ թափել, այնինչ որևէ մեկը հստակ չգիտեր, նա ասե՞լ է, որ ինքնակամ է հատել սահմանը, թե ոչ: Դա հայկական մեդիադաշտում շատ կոպիտ սայթաքում էր: Ադրբեջանական կողմն Ինջիղուլյանին հենց այս արձագանքը ցույց տվեց, հետո նոր այս ամենը հանդարտվեց: Հիմա էլ գրում են, թե նման փոր ունեցող մարդը չի կարող դիվերսանտ լինել: Շատ կներեք, բայց նրանք Ջեյմս Բոնդը չեն, որը նպատակ ունենան նաև կանանց սիրաշահել: Կասկածից վեր է, որ որևէ մեկը սահմանն անցնի իր նախաձեռնությամբ կամ առանց իշխանությունների հրահանգի: Այո, նրանք ղաչաղ են, որ հատել են մեր սահմանը, իսկ դա արդեն հանցագործություն է: Միայն Ադրբեջանն է ասում, որ նա չի տալու հայերին հանգիստ ապրել այն տարածքներում, որոնք այդ երկիրը իրենն է համարում: Այս դիվերսիոն գործողությունը ապացուցում է, որ Ադրբեջանն ուզում է իր խոսքը գործի վերածել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը նախևառաջ պետք է հստակեցնի այն, որ այս տարածաշրջանը շատ բարդ է իր կառուցվածքով, և այնպիսի երկիրը, ինչպիսին Հայաստանն է, որը չունի ոչ մի սահման, դա արդեն իսկ վտանգավոր է մեզ համար:

«Պետք է Հայաստանը նոր միջոցներ ձեռնարկի, որպեսզի հայկական սահմանն այդքան խոցելի չլինի»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ դա արդեն անվտանգության նորմ է:

Ինչ վերաբերում է դիվերսանտների պատժին ու նրանց տեսակցման խնդրին՝ ապա Լարիսա Ալարվեդյանը համոզված է, որ նրանք անպայման պետք է կանգնեն օրենքի առաջ, այն էլ Արցախում: Նա հիշեցրեց, որ 20 տարի առաջ, երբ դիվերսանտի ձեռքով մորթվեց մի ընտանիք, նա հենց Արցախում մահապատժի ենթարկվեց:

«Մենք արդեն ունեցել ենք նման նախադեպեր, երբ ադրբեջանցիները դատապարտվել են մեր օրենքներով: Եվ եթե այսօր խոսքը գնում է ԼՂ-ի մասին, ես համոզված եմ, որ նրանք պետք է դատապարվեն հենց ԼՂ-ում»,- ասաց նա՝ շարունակելով, որ եթե Ադրբեջանն անգամ միտված է շահարկել գերիների բանակցման խնդիրը, այդ դեպքում նույնպես պետք է բանակցի միայն Արցախի հետ՝ միջազգային Կարմի Խաչի միջնորդությամբ:

«Ինչ պետք է անեն, կհամաձայնեն, թե ոչ՝ դա արդեն օրենքը կորոշի: Մարդկային իրավունքների տեսակետից, լավ կլինի որ այցելություն լինի»,- նշեց բանախոսը:

Ալավերդյանի համոզմամբ՝ Հայաստանը նաև չպետք է այս միջադեպն օգտագործի, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Արցախի ինքնորոշումը: Նա նկատեց, որ նախևառաջ Ադրբեջանը մերժում է, որ սա դիվերսիոն հարձակում է եղել, իսկ հետո ընդգծեց, որ հենց այդ մերժումը կհանգեցնի նրան, որ դիվերսանտները չեն կարող ստանալ ռազմագերու կարգավիճակ:

«Ոչ մի պատասխանատու մարմին դեռևս չի վերցրել իր վրա պատասխանատվություն՝ այդ անձանց հետ կապված: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվել է իր կացնիկ քաղաքականությունից, այլ անելու է ամեն ինչ, որ այդ մարդկանց նույնպես հերոսացնի»,-ընդգծեց նա:

Այստեղ նույնպես Ալավերդյանը նկատեց ՄԽ թերացումները՝ ընդգծելով, որ այս հարցի առնչությամբ ևս չի հնչել որևէ հայտարարություն:

«ՄԽ շարունակում է իր պարիտետային քաղաքականությունը: Զարմանալի է, որ Ուկրաինայում կարողանում են իմանալ, թե ով ում առաջինը ռմբակոծեց. Ուկրաինան Ռուսաստանին, թե հակառակը, իսկ այստեղ աչքները փակում են: Ինչ վերաբերում է զինադադարին՝ ապա այդ նախաձեռնությունը եղել է Հայաստանի ձեռքբերումը, որում մեծ լումա ունի նաև ԼՂՀ-ն, քան ՄԽ-ը: Ես համոզված եմ, որ ՄԽ չի կատարել իր պարտավորությունները»,-նշեց Ալավերդյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Դիվերսանտների դեմ քրեական գործ է հարուցվել

 «Ուորլիքի հայտարարությունները սահմանում լարվածություն են առաջացնում»

Դիվերսանտները պետք է պատժվեն Արցախում. Լարիսա Ալավերդյան