Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու ուղիները կականապատվեն. Ս. Օհանյան
17/07/2014 12:06

Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու ուղիները կականապատվեն. Ս. Օհանյան

Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու բոլոր հնարավոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն: Այսօր կառավարության նիստին այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջեց ՀՀ պաշտպանության նախարարին անդրադառնալ նախորդ շաբաթ Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին:

Պաշտպանության նախարարը ընդգծեց, որ1994թ-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը՝ պարբերաբար կրակոցների միջցով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով լարվածություն է ստեղծում առաջին գծում:

Նախարարի խոսքով՝ միշտ էլ ԼՂՀ Պաշտպանության բանակից եղել են տեղեկություններ Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ, սակայն վերջին շրջանում նկատվել են հետքեր:

«Հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որպեսզի հնարավոր ներթափանցած խմբերը բացահայտվեն»,-մանրամասնեց նախարարը՝ շարունակելով, որ համագործակցելով ներքին զորքերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը և հետևից գնալով հայտնաբերել էին մեկ անդամին:

«Դրանից հետ համապատասխան միջոցառումներ կազմակերպեցինք և բացահայտվեցին բոլոր անդամները»,-հավելեց Օհանյանը:

Անդրադառնալով ԼՂՀ-ի 17-ամյա քաղաքացու մահվան դեպքին՝ նախարարն ընդգծեց, որ սպանության մեջ կասկածվում է խմբի անդամներից մեկը, ով վերջինն է հայտնաբերվել:

«Այսօր ՊԲ-ի հրամանատարությունը Քարվաճառի սահմանին ներթափանցման որոնումների խնդիր է լուծում և ուժեղացրել են ծառայությունը առաջին գծում: Ազգաբնակչության շրջանակում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որ ժողովուրդը վստահ լինի, որ բանակը իր առջև դրած խնդիրները լուծում է»,-շեշտեց Օհանյանը:

Նախորդող հրապարակում՝ Դիվերսանտների դեմ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու ուղիները կականապատվեն. Ս. Օհանյան