22/07/2014 16:40
Բանակցային գործընթացը դեռ կշարունակվի. Մարկարով
Համանախագահ Ջեյմս Ուորլիքը թեև հույս է հայտնել, որ կողմերն այս անգամ կհասնեն որոշակի պայմանավորվածության, սակայն բանակցային գործընթացքում առայժմ ոչ մի փոփոխություն չի սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով սահմանում ստեղծված իրավիճակին ու բանակցային գործընթացի հետագա զարգացումներին:
«Լավատեսության կամ վատատեսության համար թեև վաղ է գնահատականներ տալը, սակայն բանակցային գործընթացում որևէ փոփոխություն չի սպասվում: Այսպիսի հիմքեր առայժմ չկան»,- վստահ է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է սահմանում առաջացած լարվածությանը՝ քաղաքագետը նկատեց, որ այդպիսի գործողությունները եղել են միշտ ու կլինեն, քանի դեռ շարունակվում է բանակցային գործընթացը: «Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները ինքնահաստատման հերթական չհաջողված փորձն էր: Այս տեսակի դիվերսիաները պարբերական բնույթ են կրել, և միշտ էլ կրելու են: Փառք տանք, որ հայակական ուժերը կարողանում են արագ ու ադեկվատ անհրաժեշտության դեպքում նաև՝ չափից շատ ադեկվատ արձագանքել այդ ամենին: Դրա ապացուցյեներին ադրբեջանական կողմը քաջատեղյակ է, որի մասին վկայում են գործողությունները և′ Տավուշի շրջանում, և′ Ղարաբաղում, նաև′ Նախիջևանի սահմանում»,- հավելեց նա:
Վերադառնալով ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆֆերնի հայտարարություններին քաղաքագետը ընդգծեց, որ տարածքների վերադարձման մասին խոսք անգամ գնալ չի կարող: Նրա համոզմամբ՝ նման հայտարարություններով ԱՄՆ-ը միտված է ավարտին հասցնել կոնֆլիկտը և լայնամասշտաբ պատերազմական գործողություններ հրահրել կողմերի միջև: «Այդպիսի միտումները հայտնի են վաղուց և դրանք միշտ էլ արտահայտված են եղել որպես փաթեթային տարբերակներ»,- ասաց նա:
Եվ այդուհանդերձ՝ քաղաքագետը վստահ է նաև, որ բանակցային գործընթացը շարունակվելու է: «Պարզ է, որ լինելու են որոշակի պրովակացիաներ, բայց մոտակա ժամանակներս պայմանագրի կամ հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի համաձայնության մասին դեռ վաղ է խոսել: Պարզ է, որ հակամարտության ելքը դեռևս հեռու է իրականացումից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նմանատիպ կոնֆլիկտները իրենց լուծումները շատ անգամ գտնում են արտաքին ազդեցության ներքո, իսկ Արցախի հարցն այդտիրույթում է գտնվում: «Ես չեմ տեսնում միջազգային հանրության մոտ այն պատրաստակամությունը, որոնք թույլ կտան, որ կանֆլիկտը լուծվի կամ այս համաձայնագիրը ստորագրվի, հատկապես հաշի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հաճախ է հանդես գալիս ոչ կառուցողական դիրքերից: Արդեն երկար տարիներ է, որ Ադրբեջանը չի ընդունում ու համաձայնում այդ փաստաթղթի հետ կապված դրույթները»,- հավելեց նա:
Քաղաքագետը նկատեց նաև, որ Ադրբեջանի ակտիվացումը կապված չէ նաև Հայաստանի ՄՄ անդամակցության հետ, ինչպես իր հարցազրույում այդ միքտը պնդել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի ՄՄ անդամակցությանն՝ ապա Մարկարովը համոզված է, որ Հայաստանը այնուամենայնիվ կանդամակցի այդ միությանը: «Նման գործընթացները երկար ժամանակ են պահանջում: Բնականաբար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, ինչպես նաև հարաբերություններ, որոնք դեռ չեն գտել իրենց վերջանական լուծումը: Դրանք կապված են ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Խաղաղապահ ուժերի տեղակայման համար պահը չի հասունացել. Քաղաքագետ