Արմավիրի քաղաքապետին տեղափոխել են հիվանդասենյակ
23/07/2014 13:15

Արմավիրի քաղաքապետին տեղափոխել են հիվանդասենյակ

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով նախօրեին Արցախում վիրավորում էր ստացել ականի պայթյունից, տեղափոխվել է արդեն հիվանդասենյակ: Այս մասին Aysor.am-ին ասաց «Էրեբունի» ԲԿ մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Մյուս երկու վիրավորները, նրա խոսքով, շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Շ. Հունանյանն ասաց նաև, որ նախօրեին վիրահատվել է Գառնիկ Ավետիսյանի սրունքը, առաջիկայում կվիրահատեն նրա ողանաշարը: Իսկ երրորդ վիրավոր Արթուր Բաղդասարյանը պատահարի հետևանքով ստացել է կրծքավանդակի շրջանում, կողերի, կրծոսկրի, անրակի կոտրվածք և թոքերի վնասվածք: 

Նախորդող հրապարակում` Ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետի վիճակը կայուն ծանր է

Արմավիրի քաղաքապետին տեղափոխել են հիվանդասենյակ