Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր մահվան փաստով հարուցվել է քրգործ
25/07/2014 12:29

Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր մահվան փաստով հարուցվել է քրգործ

Հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:  

Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր մահվան փաստով հարուցվել է քրգործ