Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հրաչյա Հարությունյանի համար
25/07/2014 13:04

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հրաչյա Հարությունյանի համար

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը երեկ անցել է հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական վիճաբանությունների փուլին, որի ընթացքում մեղադրողը Հ. Հարությունյանի համար պահանջել է 7 տարվա:

Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կեղծ փաստթղթերի տրամադրման մասով դատարանը պետք է արդարացնի Հ. Հարությունյանին, քանի որ գործի նյութերի համաձայն՝ այս մեղադրանքը հիմնավորված չէ, իսկ երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման վերաբերյալ խնդրել են դատարանին ավելի մեղմ պատիժ նշանակել, հաշվի առնելով այն, որ նա անկեղծ զղջացել է իր արարքի համար և կան մեղմացուցիչ հանգամանքներ:

Ռ. Մարգարյանը ասաց, որ իրեն դեռևս հայտնի չէ, թե երբ կհրապարկվի դատավճիռը, քանի որ դատարանը դեռևս պետք է վերջին խոսքի իրավունք տրամադրի Հ. Հարությունյանին:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով:

Նախորդող հրապարակում՝ Լ. Հարությունյան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ չի վատացել

Հրաչյա Հարությունյանը ցանկանում է ցուցմունք տալ

Փաստաբան. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը անորոշ է 

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հրաչյա Հարությունյանի համար