ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրել է զոհված հերոսներին
02/08/2014 15:38

ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրել է զոհված հերոսներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել՝

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Զորիկ Ժիրայրի Գևորգյանին զորամասի ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով`

Ազատ Արթուրի Ասոյանին զորամասի շարքային

Գոռ Բաբկենի Գրիգորյանին զորամասի լեյտենանտ

Արարատ Վաչիկի Խանոյանին զորամասի սերժանտ»:

Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից;

ՀՀ Նախագահը հետմահու պարգևատրել է զոհված հերոսներին