«Վրաստանը խիստ մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա իրադրությամբ»
04/08/2014 12:19

«Վրաստանը խիստ մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա իրադրությամբ»

Վրաստանն ակնկալում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության «անհապաղ վերացում», այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը:

«Մենք խիստ անհանգստությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա իրադրությամբ: Ես լիովին համոզված եմ, որ ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ աշխարհին պետք չէ ևս մեկ սառեցրած հակամարտություն, ևս մեկ լարվածության օջախ, այդ պատճառով էլ համոզված եմ, որ երկու երկրների առաջնորդները ընդհանուր լեզու կգտնեն և հակամարտությունը կտեղափոխեն դեպի կարգավորման խաղաղ ճանապարհ»,- ասել է Մ. Փանջիկիձեն:

Փանջիկիձեն հատկապես մտահոգություն է հայտնել երկու կողմերի զինվորների մահվամբ:

«Որքանով տեղյակ եմ, արդեն նշանակված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը և ես հույս ունեմ, որ հակամարտությունը կվերանա», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Նախորդող հրապարակում` Իրանի ԱԳՆ. Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի

«Վրաստանը խիստ մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա իրադրությամբ»