.jpg)
Սեյրան Օհանյան. Լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա (Տեսանյութ)
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային Ժողովում հանդիպել է խմակցությունների ղեկավարների հետ և ներկայացրել սահմանային իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է yerkirmedia.am-ը:
Դռնփակ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանն ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին, մեկնաբանել սահմանային իրավիճակը.
«Դրությունն առաջնագծում լարված է: Ցանկացած ժամանակ մեր հարևաններն, անկասկած, կարող են կազմակերպել սադրանքներ, որը կարող է վերաճել պատերազմի, բայց այս պահին մենք՝ հանրապետության նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունն, ամեն բան անում ենք, որպեսզի այն հանդարտեցվի: Այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև երկու կողմերի զոհերի համար պատասխանատու է Ադրբեջանը:
Մանրամասները՝ yerkirmedia.am-ի տեսանյութում: