.jpg)
Օգոստոսի 7-ին երթ կանցկացվի՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի անունից Facebook-ում հաղորդագրություն է տարածվել, որում, մասնավորապես, ասվում է.
«Օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:
Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:
Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»:
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը կալանավորվել է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեղադրանքով:
Նախորդող հրապարակումներ՝ «Լևոն Հայրապետյանի ազատազրկումը մարտահրավեր է համայն աշխարհի հայությանը»
Փոլադյան. Առաջիկա օրերին Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը կփոխեն