ՆԱՏՕ-ն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ
05/08/2014 16:00

ՆԱՏՕ-ն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ

Հյուսիսատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն,  Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կողմնակիցն է: Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի մշտական համակարգող Ուիլիամ Լաուն:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը անհանգստություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածության սրմամբ:

Ուիլիամ Լաուն նաև շեշտել է, որ լարվածության սրումը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև` ողջ տարածաշրջանի կայունության համար, ու կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 

ՆԱՏՕ-ն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ