Սեյրան Օհանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը
05/08/2014 16:40

Սեյրան Օհանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:

Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
 

Սեյրան Օհանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը