.jpg)
ԱԺ խմբակցությունները սահմանի իրավիճակի մասին համատեղ հայտարարություն կանեն
Ազգային ժողովի 6 խմբակցություններն այսօր հանդես կգան սահմանային իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը.
«Այս պահին 6 խմբակցությունների ղեկավարներն աշխատում են հայտարարության տեքստի վրա: Հավանաբար երեկոյան այն պատրաստ կլինի»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ էր այցելել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պատգամավորներին ներկայացրել սահմանային իրավիճակը: Հանդիպման ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել պատգամավորների՝ մարտական դիրքեր այցելելու վերաբերյալ:
Դռնփակ ձևաչափով անցած հանդիպումից հետո խմբակցությունների ներկայացուցիչներն Aysor.am-ի հետ զրույցում նշել էին, որ գլխավորապես քննարկվել է այս իրավիճակում խմբակցությունների միասնական լինելու հարցը:
Նախորդող հրապարակում՝ Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը խնդիր է դրվել լինել միասնական. Կարծիքներ