ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանները հույս են կապում Սոչիի հանդիպման հետ
07/08/2014 14:56

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանները հույս են կապում Սոչիի հանդիպման հետ

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:

Դեսպաններն իրենց ցավակցությունն են հայտնել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ներկայիս իրադրությունը:

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին, հորդորել խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նախորդող հրապարակում` Համանախագահները չեն մասնակցի Սոչիի հանդիպմանը. «Ազատություն»
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանները հույս են կապում Սոչիի հանդիպման հետ