.jpg)
ԱԻՆ-ն ունի 4 հազար զորք և պատրաստ է օգնել բանակին. Նախարար
Այսօր կառավարության նիստում ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց ԱԻՆ ծառայակիցներին տարածք տրամադրել, որտեղ նրանք կարող են մարտականորեն վերապատրաստվել:
«Ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է, սակայն Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերն այսօր սահմանին ծառայություն են կատարում բանակի հետ:
Մենք ունենք Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշպանության ծառայություն, ունենք մոտ 4 հազար զորք: Ես առաջարկում եմ, որ մեզ տարածք տրամարդեն, որպեսզի մեր տղաներն այնտեղ ծառայություն կատարեն»,- նշեց Արմեն Երիցյանը, սակայն վարչապետ Աբրահամյանը հայտարարեց, որ սա մի քիչ լուրջ քայլ է, զգոն քայլ է և պետք է այն առանձին քննարկվի:
«Հարցն այստեղ քննարկելու առարկա չէ,- նշեց վարչապետը՝ շարունակելով,- կարծում եմ՝ հիմա չարժի արձագանքել, պարոն Օհանյան, եկեք հիմա այդ մասին չխոսենք»,- դիմելով Պաշտպանության նախարարին` ասաց վարչապետը:
«Պարոն վարչապետ, կքննարկենք միասին»,- արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: