Սոչիում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ
08/08/2014 15:15

Սոչիում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ

Սոչիում օգոստոսի 9-ին կկայանան Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար փոխգործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության պայամանգրին միանալու գործընթացին:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, ապա նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարևոր հարցեր, համաձայնեցնել համատեղ քայլեր հեռանկարային փոխշահավետ նախագծերի առաջխաղացման ուղղությամբ, նախևառաջ՝ էներգետիկայի, ներդրումային և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում:
 

Սոչիում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ