Ադրբեջանցի գյուղացիները փորձել են պաշտպանել հայ գերուն զինվորականներից
09/08/2014 17:00

Ադրբեջանցի գյուղացիները փորձել են պաշտպանել հայ գերուն զինվորականներից

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ու օգոստոսի 8-ին Ադրբեջանում սպանված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանին հարևան երկրում շարունակում են որպես դիվերսանտ ներկայացնել:

Մինչ այդ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարենի՝ Ադրբեջանում հայտնվելու առաջին ժամերից, տեղական լրատվամիջոցները տալիս էին իրար հակասող ինֆորմացիա:

Մասնավորապես՝ Թովուզի շրջանի Աղբուլաղ համայնքի ղեկավարը (Կարեն Պետրոսյանին ձերբակալել են հենց այս գյուղում) ի սկզբանե նշել էր, որ իր գյուղում բռնվածը՝ քաղաքացիական անձ է: Գյուղապետի այս հայտարարությունից մի քանի րոպե անց՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածում է հաղորդագրություն, որում պնդում է՝ «Թովուզում դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է կանխվել՝ Կարեն Պետրոսյանն էլ բռնված դիվերսանտ է»:

Այս թեզը ծիծաղելի է անգամ ադրբեջանական լրատվամիջոցների համար: Դրանք այսօրվանից տարածում են տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, որ սահմանը հատելու առաջին ժամերին Կարեն Պետրոսյանը հանգիստ նստած է Աղբուլաղի գյուղացիների հետ: Ավելի ուշ մոտենում են զինվորկաններն ու կոպտորեն փորձում են տանել նրան, ինչին խանգարում են ադրբեջանական գյուղի բնակիչները: Մանարամսները՝ տեսանյութում:
 

Ադրբեջանցի գյուղացիները փորձել են պաշտպանել հայ գերուն զինվորականներից