Պուտին-Ալիև հանդիպումը կայացավ. ԼՂ հակամարտությունը լուծում է պահանջում
09/08/2014 16:22

Պուտին-Ալիև հանդիպումը կայացավ. ԼՂ հակամարտությունը լուծում է պահանջում

ՌԴ և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են, և վստահությունն այս երկրների միջև էլ ավելի է ամրապնդվում: Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքին:

ՌԴ նախագահն առաջարկել է նաև հանդիպման ընթացքում քննարկել «ցավոտ, հնացած խնդիրներ», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Իր հերթին Ի. Ալիևը նշել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով,
«Մենք դիտարկում ենք ՌԴ-ն որպես միջազգային հարթակում մեր հիմական գործընկերներից մեկը: Մենք վճռական ենք տրամադրված ավելի զարգացնելու մեր համագործակցությունը»,- ասել է նա:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշել է.

«Մենք կքննարկենք հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության լուծմանը վերաբերող հարցեր: Հակամարտության, որը չափազանց ձգձգվել է և լուծում է պահանջում»:

Նշենք, որ այսօր Սոչիում տեղի է ունենալու նաև Սարգսյան-Պուտին հանդիպումը:
 

Պուտին-Ալիև հանդիպումը կայացավ. ԼՂ հակամարտությունը լուծում է պահանջում